Մամուլ

Սամվել Ալեքսանյանը սկսել է գնել «Փակ շուկայի» հարակից տները. «Հրապարակ»

Սամվել Ալեքսանյանը սկսել է գնել «Փակ շուկայի» հարակից տները: Սամվել Ալեքսանյանը սկսել է գնել «Փակ շուկայի» հարակից տները«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանը կրկին խոսել է Լեո 35 տան մասին: 

Նա նշեց. «Պարոն քաղաքապետ, դուք մեկ անգամ ասացիք՝ սրտաճմլիկ բաներ եք ասում, մեր քաղաքում շատ մարդիկ բնակֆոնդի կարիք ունեն: Ես մեկ փաստ կարող եմ արձանագրել, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը եղել է այնտեղ, բայց, ցավոք, իր ֆիզիկական կառուցվածքի պատճառով չի կարողացել ներս մտնել: Որովհետեւ դա մի հյուղակ է»:

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հաստատեց, որ ինքը եղել է այնտեղ, նաեւ Կենտրոնի վարչական շրջանի աշխատակիցները, ապա դիմելով Հայկ Մարությանին ասաց՝ վիճակը շատ ծանր է. «Մի քանի անգամ ենք եղել այնտեղ, մենք բանակցում ենք իրենց հետ, էնտեղ կան հարակից բնակիչներ, որոնք դեմ են, որ ծառը կտրվի: Դուք ճիշտ եք, վիճակը շատ ծանր է, ծառը իրենց պապն է տնկել, հետո հարեւանները չեն թողել ծառը կտրվի, դա բերել է շենքի եւ տանիքի դեֆորմացիայի:

Մեր պարգեւավճարներից ֆոնդ էինք առանձնացել, քար էինք գնել, եւ արդեն պետք է մոտենայինք այն հարցով, թե ով կարող էր մեզ օգնել կառուցապատման հարցում, բայց մի քիչ երկարեց, որովհետեւ հարակից փակ շուկայի սեփականատերը սկսել է գնել  բոլոր տները, եթե չեմ սխալվում երկու հազար քառակուսի մետր գնել է արդեն: Մենք առաջարկել ենք՝ գուցե այդ տունը գնի, սպասում ենք իրենց պատասխանին, դրա համար է այս պահին բանակցությունները կանգ են առել»:

Նշենք, որ Մաշտոցի պողոտայում գտնվող «Փակ շուկայի» սեփականատերը համարվում է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվել նյութով