Մամուլ

Սահմանադրությունը դուք եք գրել, հիմա ու՞մ վրա են մուննաթ գալիս. Արմեն Սարգսյանը՝ նախկիններին․ «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. « Սահմանադրությունը դուք եք գրել, հիմա ու՞մ վրա են մուննաթ գալիս։ Երբ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ անդամի թեկնածու առաջարկեց Վահե Գրիգորյանին, նախկին իշխանության ներկայացուցիչներ, որոշ քաղաքական գործիչներ նրան քննադատեցին՝ համարելով անսկզբունք:

Սակայն դիվանագետ Արմեն Սարգսյանը նեղ միջավայրում բավական դիպուկ է արտահայտվել այս առնչությամբ՝ նկատելով, թե նախկիններն են այդպիսի Սահմանադրություն գրել ու հրամցրել իրեն, որտեղ նախագահին ոչ մի լիազորությամբ չեն օժտել, հիմա ու՞մ վրա են մուննաթ գալիս, իրենց «հագով» գրած Սահմանադրությա՞ն:

Նախագահը նաեւ ընդգծել է, որ նախկին իշխանության ձեռամբ գրած մայր օրենքի համաձայն նախագահը համարվում է պետության գլուխ եւ հետեւում է Սահմանադրությանը: «Հիմա ձիու վրա նստա՞ծ կհետեւեմ, թե՞ նախագահականի աշխատասենյակից, իմ հայեցողությանն է թողած»,- փաստել է նախագահը:

Ասել է՝ անգամ հստակ դրույթներ չկան, թե ինչպես պետք է նախագահը հետեւի Սահմանադրությանը, դրա համար էլ Արմեն Սարգսյանն իր իմացածով ու գիտեցածով է առաջնորդվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Կիսվել նյութով