Մամուլ

Ռուսաստանը և Հայաստանը գազային նոր համաձայնագիր կկնքեն

Ռուսաստանը և Հայաստանը գազային նոր համաձայնագիր կկնքեն։ Կողմերը գազային ոլորտում ցանկանում են մշակել մինչև 2030 թականը Հայաստանի գազամատակարարման սխեմաները:

Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Պրիխոդկոն:

Նա ասել է, որ մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը կողմերը կանցկացնեն խորհրդակցություններ՝ ՌԴ-ից Հայաստան բնական գազի մատակարարման գների ձևավորման մասին նոր համաձայնագիր կնքելու համար:


Կիսվել նյութով