Մամուլ

Ռուբեն Հայրապետյանի թիկնապահը Արցախում մահացու վրաերթի է ենթարկել 33-ամյա տղամարդուն

Ինչպես երեկ տեղեկացրել էր Արցախի Հանրապետության ոստիկանությունը՝ մայիսի 23-ին՝ ժամը 14:45-ի սահմաններում, ՀՀ ք. Երևան քաղաքի բնակիչ, 1992թ. ծնված Հ. Ն-ն վարելով «LEXUS LX 470» մակնիշի ավտոմեքենան, Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի 12-րդ կիլոմետրին վրաերթի է ենթարկել Ասկերանի շրջանի բնակիչ, 1986թ.ծնված Գ. Ս-ին այնուհետև շրջել ավտոմեքենան, ինչի հետևանքով Գ. Ս-ն տեղում մահացել է, իսկ վարորդ Հ. Ն-ն և ուղևորներ՝ ՀՀ ք. Երևան քաղաքի բնակիչներ՝ 1975թ.ծնված Հ. Ա-ցը, 1975թ.ծնված Ս. Ս-ն և Մարտունի քաղաքի բնակիչ, 1990թ.ծնված Է. Ա-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն», որտեղ նույն օրը ժամը 16:10-ին Է. Ա-ն մահացել է:

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ մահացու վրաերթի ենթարկողը` 1992թ. ծնված Հ. Ն-ն, Ռուբեն Հայրապետյանի՝ Նեմեց Ռուբոյի, թիկնազորի անդամներից է:

Նշենք նաև, որ այսօր «Ժամանակ» թերթը գրել էր, որ Արցախում հայաստանցի օլիգարխների և տեղի զինվորականության հավաքատեղին Ռուբեն Հայրապետյանի՝Նեմեց Ռուբոյի Շուշիի տունն է։ Հենց այստեղ են ծրագրվում զինվորականության և օլիգարխիայի քաղաքական անելիքները Հայաստանում և Արցախում:

Օլիգարխան և զինվորականությունը ցանկանում են վերականգնել նախկինում ունեցած իրենց ազդեցությունը և արտոնությունները, չնայած վտանգում են կորցնել ավելին:

Կիսվել նյութով