Մամուլ

Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը չդադարեցնելու վերաբերյալ բողոքը քննող Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին քիչ առաջ ինքնաբացարկ հայտնեց ։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատավոր Ալեքսանդր Ազարյանն այս գործով ինքնաբացարկ էր հայտնել, կարող էր տպավորություն ստեղծվել, թե իմ կողմից մեծ ցանկություն կա այդ բողոքը քննելու»,– ասաց Ռշտունին։

Հիշեցնենք, որ մեղադրանքի կողմը նախագահող դատավոր Վազգեն Ռշտունուն ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն էր ներկայացրել` հիմնվելով նախորդ տարի լրատվամիջոցներից մեկին հարցազրույցի վրա` նշելով, որ համաձայն է նույն դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի կայացրած որոշման հետ:

Կիսվել նյութով