Մամուլ

«Ռոբերտ Քոչարյանը սրիկա է, ում երազում եմ հավերժ տեսնել ճաղերի հետևում». Դիանա Գասպարյան

Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իսկ ես Քոչարյանի ազատ արձակումը մեկնաբանում եմ հետևյալ կերպ. Նիկոլ Փաշինյանին հաջողվել է կառուցել երկիր, որտեղ դատական իշխանությունն ազատ է որոշում կայացնելու մեջ և քաղաքական պատվեր չի կատարում: Մի՞թե սրան չէինք ձգտում. ես որ նաև դրա համար եմ պայքարել:

Եթե որևէ մեկը Վարչապետի՝ դատական համակարգի գործունեությանը չխառնվելը դիտարկում է որպես թուլության նշան, ապա նա սխալ պատկերացում ունի իրավական պետության և դրա արժեքների մասին:

Հ.Գ. Ալեքսանդր Ազարյանին ճանաչում եմ անձամբ և համարում եմ դատական համակարգում լավագույններից:

Հ.Գ. 1 Ռոբերտ Քոչարյանը սրիկա է, ում երազում եմ հավերժ տեսնել ճաղերի հետևում»:

Կիսվել նյութով