Մամուլ

Ռոբերտ Քոչարյանը մոտ ապագայում կպատմի իր ծրագրերի մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մոտ ապագայում կպատմի իր ծրագրերի մասին: Այս մասին «Նորությունների դաշնային գործակալության» հետ զրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

«Ռոբերտ Քոչարյանն իր աշխատավայրում է և իրեն լավ է զգում:

Առողջականը նորմալ է և մնացած ամեն ինչ լավ է: Երեկ 40 րոպե հիվանդանոցում է եղել: Դա պլանային հետազոտություն էր: Ինչ վերաբերում է ծրագրերին, ապա մոտ ապագայում նա դրանց մասին կպատմի՝ լրագրողների հետ զրույցում կամ այլ ձևաչափով՝ հոդված, հայտարարություն: Դա տեղի կունենա մոտ ապագայում։

ԶԼՄ-ներն ուռճացնում են Հայաստանում տեղի ունեցած փողոցային ակցիաների մասշտաբները: Չէի ասի, թե Երևանում նման լարված իրավիճակ է:

Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման հետ կապված զանգվածային անկարգությունների մասին հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը: Իսկ ինչ վերաբերում է Քոչարյանի ազատ արձակմանը, այն եղել է անօրինական:

Այժմ կալանքը հաղթահարված է: Այդ գործով ամեն ինչ բացարձակ անօրինական էր: Ռոբերտ Քոչարյանի գործը կարված է սպիտակ թելերով, դրանում այնքան հակասություններ կան, որ այն, իմ կարծիքով, իրավական հարթությունից, ինչպես նաև առողջ մտքից դուրս է գտնվում: Եվ մի օր ազատ արձակումը պետք է տեղի ունենար»:

Կիսվել նյութով