Մամուլ

Ռիտա Սարգսյանի մասնակցությունը ծնունդին՝ պաշտոնանկության հի՞մք

Ռիտա Սարգսյանի մասնակցությունը ծնունդին՝ պաշտոնանկության հի՞մք։ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով այսօր՝ հունիսի 13-ին, աշխատանքից ազատվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նիկողայոս Եղիազարյանը և տեղափոխվել է  ոստիկանության կադրերի ռեզերվ։

Ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել նրա պաշտոնանկության հնարավոր պատճառների վերաբերյալ։

Նշենք, որ Նիկողայոս Եղիազարյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի արդեն նախկին դատավոր Մանուշակ Պետրոսյանի ամուսինն է։

Մանուշակ Պետրոսյանը Վերաքննիչում աշխատում է 2000թ-ից։ Նա միակ կին դատավորն է, որ մասնակցել է Արցախյան ազատամարտին, այդ տարիներին էլ ծանոթացել է ապագա ամուսնու հետ, որը նույնպես ազատամարտիկ էր։

Օրերս 65–րդ տարեդարձի և կնոջ՝ թոշակի անցնելու կապակցությամբ ամուսինը խնջույք է կազմակերպել, որին հրավիրել է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկնոջը՝ Ռիտա Սարգսյանին։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ հենց այս պատճառով էլ ոստիկանապետն օրեր անց աշխատանքից ազատել է  Նիկողայոս Եղիազարյանին։

Աղբյուր՝ news.am

Կիսվել նյութով