Ժամանց

Ջոն Ռոքֆելլեր աշխարհում առաջին միլիարդատիրոջ «թանկ» խորհուրդները, բարձրունքներ նվաճելու համար

Ջոն Ռոքֆելլեր աշխարհում առաջին միլիարդատիրոջ «թանկ» խորհուրդները, բարձրունքներ նվաճելու համար:

Ամերիկացի բիզնեսմեն, բարերար, առաջին դոլլարատեր-միլիարդերն աշխարհում՝ Ջոն Ռոքֆելլեր ։

Իր ապրած 97 տարիների ընթացքում անցել է բազում փորձությունների միջով և հասել այն ամենին, ինչին ձգտել, երազել և ցանկացել է։

Նա մշտապես ապրել է առողջ ապրելակերպով և երբևէ չի օգտագործել ալկոհոլ ու չի ծխել։

Ջոն Ռոքֆելլերը մինչև հիմա համարվում է ամենահարուստ մարդը պատմության մեջ։

Ջոն Ռոքֆելերին միշտ դիտարկում են երկու տեսանկյունից՝ կային մարդիկ, որոնք պաշտում էին նրան, քանի որ միշտ հսկայական միջոցներ էր տրամադրում բարեգործությանը, և նրանք, ովքեր ատում էին մի պարզ պատճառով. նա միշտ անում էր այն, ինչն անհրաժեշտ էր իր բիզնեսն առաջխաղացնելու համար։

առաջին միլիարդատեր

Bavnews-ը ներկայացնում է Ջոն Ռոքֆելլերի կյանքի «անգին» խորհուրդներից մի քանիսը, որոնցով շնորհիվ նա կարողացել է հասնել նման կարողության, բարձունքների և առհասարակ՝ այն ամենին, ինչ ուզեցել է։

Վաստակեք հեղինակություն և նա կաշխատի ձեզ համար:

1․ Համառության շնորհիվ կհասնես ամեն ինչի լինի դա ճիշտ, թե՝ սխալ, լավ, թե՝ վատ:

2. Բիզնեսի վրա հիմնված ընկերությունը ավելի լավ է, քան ընկերության վրա հիմնված բիզնեսը:

3. Ես չգիտեմ ավելի թշվառ բան, քան այն մարդը, ով աշխատում է փող՝ փողի համար:

4. Եթե ձեր միակ նպատակը հարստանալն է, դուք երբեք չեք հասնի դրան:

5. Ինձ պետք չէ մտածող ժողովուրդ, ինձ պետք է աշխատող ժողովուրդ:

6. Ես միշտ փորձել եմ ցանկացած անհաջողությունը դարձնել հնարավորություն:

7. Ես չեմ կարծում որ հաջողության հասնելու համար գոյություն ունի ավելի կարևոր հատկանիշ քան համառությունն է:

«Թանկ» խորհուրդներ

8. Միշտ փորձեք ցանկացած անհաջողությունը նոր հնարավորության վերածել։

9. Ես երբեք չեմ կռահել ինչ կլինեմ այս կյանքում, բայց ես միշտ իմացել եմ, որ ծնվել եմ ավելի մեծ բանի համար:

10. Առավելագույն հաճույքը ներդրած ջանքերից ստացվող դիվիդենտներն են։

11. Բավական չէ միայն ճիշտ գործել. պետք է թույլ տալ, որ մարդիկ հասկանան, որ դուք ճիշտ եք գործում։

12. Գործատուն ավելի շուտ կվարձի ձգտումով մարդուն, քան ամենագետ մարդուն։

13. Լավ կառավարումն այն է, երբ սովորական մարդկանց սովորեցնում եք հանճարեղ մարդկանց աշխատանք կատարել։

14. Մի վախեցեք լավից հրաժարվելուց՝ կատարյալին հասնելու համար։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am

Կիսվել նյութով