Ազատ խոսք

Ջերմուկում եմ ու ժողովուրդը շատ ուրախ է, որ հանքը աշխատելու է, 1300 ընտանիք է պահում․ Հայկ Ստեփանյան

«Ֆեյսբուքյան ընկերս գրում է՝ Ջերմուկում եմ ու ժողովուրդը շատ ուրախ է, որ հանքը աշխատելու է։ Ասում են՝ հհկի սրիկաները, ստեղ հյուրանոցի տերերը, Ջերմուկ գրուպի տերը, աշխատողներին ասում են, եթե ցույց չանեք ազատելու ենք աշխատանքից»։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայկ Ստեփանյանը և որպես ապացույց՝ տեղադրել իր և ընկերոջ նամակագրությունից մի հատված։

Հայկը նաև տեղեկացրել է, որ նախկինում շուրջ 1800 աշխատատեղ է ապահովվել Ամուլսարի հանքավայրում, բավականին բարձր աշխատավարձերով։

«Էս ի պատասխան նրանց, ով ասում ա Ջերմուկցիները դեմ են Ամուլսարի բացմանը։ 1800 հոգի հաշվեք միջինով 1300 ընտանիք ա պահում։ Քիչ էլ չի էլի» ,- գրել է Հայկ Ստեփանյանը։

Կիսվել նյութով