Աշխարհ

Պուտինն արգելել է Ռուսաստանից դեպի Վրաստան չվերթներ իրականացնել

Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, որով արգելվում է ավիաընկերություններին հուլիսի 8-ից փոխադրումներ իրականացնել Ռուսաստանից Վրաստան։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Կրեմլի խոսնակն ասել է, որ դա պարտադիր սահմանափակում էր Վրաստանի «ծայրահեղական գործողությունների» ֆոնի վրա:

Պուտինը նաև կարգադրել է կառավարությանն ապահովել Վրաստանի տարածքում գտնվող Ռուսաստանի քաղաքացիների վերադարձը:

Կիսվել էջում