Մամուլ

Պուտինը հետաքրքրվել է՝ չե՞ք ուզում հրաժարական տալ

Պուտինը հետաքրքրվել է՝ չե՞ք ուզում հրաժարական տալ

Hraparak.am-ը գրում է․ Մոսկովյան այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպումից զատ՝ առանձին հանդիպում-զրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպմանը այլ պաշտոնատար անձինք էլ են ներկա գտնվել։ 

ՌԴ-ից մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այդ հանդիպումը բավականին սառը մթնոլորտում է անցել։ Ըստ մեր աղբյուրի, Պուտինը Փաշինյանին գրեթե ուղիղ տեքստով հասկացրել է, որ ճիշտը հեռանալն է։

pashinyan putin 1

ՌԴ նախագահը նախ նկատել է, որ Հայաստանում կարծես թե այնքան էլ լավ վիճակ չէ քաղաքական առումով՝ վարչապետի հրաժարականն են պահանջում։ Ապա հարցրել է՝ չի՞ ցանկանում, արդյոք, հրաժարական տալ։

Փաշինյանն ասել է այն, ինչ Հայաստանում է ասում, թե՝ նման հանրային տրամադրություններ չկան, իր հեռացման քաղաքական օրակարգ չկա, և ինքը վայելում է ժողովուրդի վստահությունը։

Կիսվել էջում