Մամուլ

«Պետք է մարդիկ գիտակցեն, որ դա իրենց գույքն է, որ իրենց գրպանից վճարված գումարներով ենք գնել»․ Աշոտ Ասատրյան

«Պետք է մարդիկ գիտակցեն, որ դա իրենց գույքն է, որ իրենց գրպանից վճարված գումարներով ենք գնել»։ Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մի կողմից նայում եմ, թե մարդիկ ինչպես են օգնում քաղաքը մաքրելու աշխատանքներին ու ինչքան սրտացավ են քաղաքի ամեն միլիմետրի համար, բայց մյուս կողմից էլ տեսնում եմ, թե ինչպես են պետական գույքը՝ նոր աղբամանները, ջարդում, շուռ տալիս, ծխախոտի մնացորդները առանց հանգցնելու թափում մեջը ու հասկանում եմ, որ մաքուր քաղաք ունենալը միայն մաքուր աղբամանները չեն։

Հիմա բոլոր վարչական շրջաններում սկսում է նոր աղբամանների փոխելու գործընթացը ու ստեղ ամենակարևորը այն է, որ մարդիկ գիտակցեն, որ դա իրենց գույքն է, որ իրենց գրպանից վճարված գումարներով են գնվել դրանք, որ պետք չի կոտրել կամ վնասել դրանք։

Քաղաքին վերադարձնում ենք իր գեղեցիկ տեսքը ու մաքուր օդը, բայց որքան դժվար է դա վերադարձնելը, այդքան դժվար է դա պահելը։ Իսկ պահողները մենք բոլորս ու մեր շրջապատի մարդիկ ենք»։

Կիսվել նյութով