Մամուլ

Պետք է հիասթափեցնեմ թավշիստների քարոզիչներին․ Շարմազանով

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Աննախադեպության բարդույթով տառապող իշխանության քարոզչամեքենան հերթական «հաղթանակն» է արձանագրում։

Այս անգամ նրանք իրար հերթ չտալով գովաբանում են Փաշինյանին, թե առաջին անգամ է բարձրացվել Շահումյանի՝ ադրբենջանցիների կողմից գրավված լինելու հարցը։

Պետք է հիասթափեցնեմ թավշիստների քարոզիչներին։

Դեռևս 2010 -2017թթ-ին, բազմաթիվ անգամներ ոչ միայն բարձրացրել, այլ նաև մեղադրել ենք Ադրբեջանին՝ Շահումյանի ու Մարտակերտի շրջանի մի մասի օկուպացիայի մեջ, բայց երբեք «կուրծք չենք ծեծել», թե աննախադեպ ինչ որ բան ենք անում։

Դա մեր պարտականությունն է եղել։

Բավական է էժան միավորներ վաստակեք։

Գործ արեք, ու Ալիևի հանդիպման ժամանակ հստակ հայտարարեք, որ Արցախը երբեք Ադրբեջանի մաս չի լինելու, ինչպես ասել են մեր իշխանության ներկայացուցիչները։

Հ.Գ. Ավելի շուտ Կուրը կփոխի իր հունը և կթափվի Սև ծով, քան Արցախը կհայտնվի Ադրբեջանի կազմում»։

Կիսվել նյութով