Մամուլ

ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման կողմից կազմակերպվել է հակագրոհ և հետ է վերադարձվել Վարանգաթաղ կոչվող բարձունքը

ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման կողմից կազմակերպվել է հակագրոհ և հետ է վերադարձվել Վարանգաթաղ կոչվող բարձունքը

Այս մասին հայտնում է ԱՀ ՊԲ․ «Ինչպես արդեն ավելի վաղ հաղորդել էինք, երեկ օրվա ընթացքում ՊԲ ստորաբաժանումները շարունակել են ջախջախիչ հարվածներ հասցնել հակառակորդին՝ էապես բարելավելով դիրքերը:

Մասնավորապես, երեկ՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման և «Կամավորական շարժում» ՀԿ ջոկատի ակտիվ մասնակցությամբ, հյուսիսային ուղղությամբ կազմակերպվել է հակագրոհ և հետ է վերադարձվել Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը:

Հակառակորդը տվյալ բարձունքում թողել է վեց դիակ։

Ներկա պահին մարտական գործողությունները արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում շարունակվում են»:

Կիսվել նյութով