Մամուլ

Պարոնայք ծռեր,դուք ձեզ հերոս եք համարում. դե եկեք բոլորիս կոտորեք, դինջացեք. Լիզա Ճաղարյան

Լիզա Ճաղարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ըսկի սերժի ժամանակ չէին փակ դատ անում», – այսօր բղավում էին ծռերի դատավարության ժամանակ։

Պարոնայք ծռեր, հիշեցնեմ, սեՌժիկի ժամանակ դուք բանտում էիք, իսկ հիմա ազատ ֆռֆռում եք, ինչը միաձայն չի՛ ողջունել հասարակությունը։

Ընդամենը սա բավական է, որ դուք եւ ձեր համակիրները դատարանում ձեզ մի քիչ ավելի ԿԱՐԳԻՆ պահեք, մի քիչ փոխեք ձեր բառապաշարը, անմարդկային ճղավոցներ չարձակեք, իմ շատ չսիրած ոստիկանապետ Օսիպովին «լակոտ» չասեք, որովհետեւ էդ մարդը երկարուձիգ օրեր ձեր պատանդն է եղել եւ իրոք գործընկերներ է կորցրել, ու հեչ պարտավոր չի դատարանին խնդրել, որ ձեզ ազատ արձակեն։

Դուք ձեզ հերոս եք համարում, շատ-շատերը՝ ոչ։ Մեկն էլ՝ ես։ Դե եկեք բոլորիս կոտորեք, դինջացեք, բայց առանց ճղճղալու, գլուխս ցավում է։

Կիսվել նյութով