Օգտակար

Ինչպես ընտրել ճիշտ բնական լոլիկ և տարբերել կեղծից

Ինչպես ընտրել ճիշտ բնական լոլիկ և տարբերել կեղծից։

Ցավոք, շատ արտադրողներ անտեսում են բոլոր նորմերը և աճեցնում են գենետիկորեն մոդիֆիկացված լոլիկներ: Դրա նպատակն է նվազագույն գումարով հսկայական բերք ստանալ:

Ի սկզբանե մթերքները արտադրում էին նման ճանապահով,  որպեսզի փրկեին սովի և աղքատության մեջ ապրող երկրներին: Բայց, ուսումնասիրելով ԳՄՕ-ի ազդեցությունը  մարդկանց առողջության վրա, շուտով այդ մրգերն ու բանջարեղենները արգելեցին ամենուր:

Ծլելուց մինչև առաջին պտուղների հասունացումը տևում է 90-125 օր, նայած սորտին, կլիմայական պայմաններին և մշակման եղանակին։

Տարբերել բնական ճանապարհով աճեցրած բանջարեղենը գենետիկորեն փոփոխվածից՝ դժվար է: Ձեզ ենք ներկայացնում երկու նշան, որոնց միջոցով կարող եք տարբերել գենետիկորեն մոդիֆիկացված բանջարեղենը:

բնական լոլիկ
Ինչպես ընտրել ճիշտ բնական լոլիկ

1․ ԳՄՕ պարունակող լոլիկներն արտաքինից ավելի գեղեցիկ են, սակայն համը բնականի նման չէ: Եթե լոլիկները կատարյալ կլոր կամ ձվաձև տեսք ունեն, բավականին փայլուն մաշկ կամ բոլորը միևնույն չափի են, ապա պետք է մտածել՝ գնե՞լ, թե ոչ:

Բնականի գլխավոր նշաններից է միջատների առկայությունն ու դրանցից առաջացած վնասվածությունը: ԳՄՕ-ն միջատները չեն ուտում: Փորձեք դիպչել լոլիկներին՝ մատներով սեղմելով դրանք: Եթե մաշկը չի պայթում և միայն մատների տեղն է մնում՝ հավանաբար մթերքը թունավոր է:

2․ Երբ կտրում եք բնական լոլիկը և մյուս բանջարեղեններն ու մրգերը, միանգամից հյութը թափվում է: Ոչ բնական մթերքներն այդպես չեն լինում:

3․ Խուսափելու համար ԳՄՕ պարունակող մրգերից և բանջարեղեններից՝ խորհուրդ է տրվում դրանցից յուրաքանչյուրը գնել այն եղանակին, երբ իրոք դրանք աճում են:

Կիսվել նյութով