Խոհանոց

Պատրաստում ենք վրացական համեղ ապուր՝ Խարչո

Պատրաստում ենք վրացական համեղ ապուր՝ Խարչո

Տեղափոխվում ենք վրացական խոհանոց և պատրաստում ենք ամենահամեղ ապուրներից մեկը՝ Խարչո։

Բաղադրիչներ՝ միս տավարի – 600գր, սոխ – 2 հատ, գազար – 1 հատ, լոլիկ – 4 հատ, սխտոր – 3-5 պճեղ, բրինձ – 4-5ճ/գդ, ընկույզ – 1/2 բաժակ, պղպեղ սև հատիկավոր – 5-10 հատ, ձիթայուղ – 2ճ/գդ, աղ – 1,5թ/գդ, դափնու տերև (лавровый лист) – 2 հատ, պղպեղ կծու – 1 հատ, համեմ – 1/2 կապ։

Խարչո պատրաստման եղանակը․

Կտրատում ենք միսը խորանարդիկներով և տապակում ուժեղ կրակի վրա մոտ 10 րոպե:

Ավելացնում ենք մանր կտրատված սոխն ու գազարը և տապակում 10-15 րոպե:

Խարչո

Տեղափոխում ենք տապակած միսն ու բանջարեղենը կաթսայի մեջ և վրան լցնում 2,5-3լ սառը ջուր, համեմում աղով և եփում թույլ կրակի վրա 30-45 րոպե մինչև մսի եփվելը:

Այնուհետև ավելացնում ենք քերիչով անցկացրած լոլիկն ու մանր խորանարդիկներով կտրատված տաքդեղը,  բրինձը և թողնում եփվի 30 րոպե:

Բրնձի պատրաստ լինելուց 5 րոպե առաջ ավելացնում ենք ընկույզը, դափնու տերևները, ճզմած հատիկավոր սև պղպեղն ու ճզմած սխտորը:

Թողնում ենք պատրաստի ապուրը հանգստանա 20 րոպե, որպեսզի համերը խառնվեն և անցնում համտեսելուն:

Մատուցելիս ապուրի վրա լցնում ենք օղակներով կտրատված կծու պղպեղը և շաղ տալիս կտրատված համեմը:

Բարի ախորժակ

Աղբյուր՝ cooks.am

Կիսվել նյութով