Խոհանոց

Պատրաստում ենք շերտավոր խմոր տան պայմաններում. պարզ, հեշտ ու արագ բաղադրատոմս

Պատրաստում ենք շերտավոր խմոր տան պայմաններում. պարզ, հեշտ ու արագ բաղադրատոմս։ Շերտավոր խմոր տան պայմաններում. հեշտ, պարզ, ու արագ բաղադրատոմս։

Բաղադրությունը`

ալյուր – 250 գր

ջուր – 100 մլ

աղ – մեկ պտղունց

կարագ – 200 գր

Պատրաստման եղանակ`

Աղը ջրում լուծում ենք, լցնում 200 գր ալյուրը և խմոր հունցում: 15 րոպե հունցում ենք, հետո դնում ենք տոպրակի մեջ ու 15-30 րոպեով տեղափոխում սառնարան:

Այդ ընթացքում սենյակային ջերմաստիճանի կարագն ու 50 գր ալյուրը խառնում ենք: Խմորի նման հունցում ենք, մինչև ստացվի համասեռ զանգված: 15 րոպեով դնում ենք սառնարան: Սառնարանից հանում ենք և ուղղանկյուն գրտնակում (մոտ 40 х 25 սմ): Խմորն քսում ենք կարագով խմորը (եզրերից 1-2 սմ ներս): Դատարկ մասով ծածկում ենք կարագապատ մասը:

Հետո կարագապատ մյուս մասը բերում ենք խմորի վրա: Եզրերն ամրացնում ենք: Թաղանթով փաթաթում ենք և 30 րոպեով դնում սառնարան: Սառնարանից հանում ենք ու երկարությամբ գրտնակում: Երեք տակ ծալում ենք, 90 աստիճանի անկյան տակ դեպի ձախ թեքում ու գրտնակում:

Գրտնակելու և շրջելու գործընթացը կրկնում ենք 6 անգամ: Կարելի է թեքել նաև դեպի աջ:

Խմորը դնում ենք թաղանթի մեջ և պահում սառնարանում:

Կարող ենք նաև անմիջապես թխել: Ավելացնենք, որ շերտավոր խմոր թխելիս պետք է ջեռոցը տաքացնել 220 աստիճան, քանի որ ավելի ցածր ջերմաստիճանում կարագը հալչում ու դուրս է հոսում, և խմորը չոր է ստացվում։

Բարի ախորժակ

Կիսվել նյութով