Խոհանոց

Պատրաստում ենք համեղ պաղպաղակ տնային պայմաններում

Պատրաստում ենք համեղ պաղպաղակ տնային պայմաններում:

Պաղպաղակի պատրաստման համար անհրաժեշտ է՝ կաթ 1 լիտր, շաքարավազ 2 բաժակ, կարագ 100 գրամ, 5 ձվի դեղնուց, օսլա (կռախմալ) 1 թեյի գդալ:

Կարագը լցնում ենք արդեն տաք կաթի մեջ և թողնում գազօջախին այնքան, մինչև եռա: Մեկ այլ ամանի մեջ լցնում ենք շաքարավազը, օսլան, ձվի դեղնուցները և խառնում ենք այնքան, մինչև դառնա ընդհանուր զանգված:

Ստացված զանգվածին ավելացնում ենք մի քիչ կաթ, որպեսզի խառնելու ընթացքում այն դառնա կրեմի պես:

Կարագով եռացրած կաթը քիչ-քիչ լցնում ենք շաքարավազով, օսլայով և դեղնուցով զանգվածին՝ չմոռանալով, ընթացքում դանդաղ խառնել: Այս գործողությունը ավարտելուց հետո, վերցնում ենք ամանը կրակի վրայից և դնում սառը ջրով լի տարրայի մեջ ու խառնում այնքան, մինչև գոլանա:

Գոլանալուց հետո կարեղ եք հանգիստ թողնել, մինչև լռիվ սառչի: Սառչելու ընթացքում ցանկալի է երբեմն խառնել զանգվածը:

Երբ համոզված կլինեք, որ այն ամբողջությամբ սառը վիճակում է, արդեն կարող եք լցնել որևէ համապատասխան տարրաների մեջ՝ որոնք ունեք տանը, և դնել սառնարանում, որպեսզի այն պաղպաղակի մես սառը լինի:

Կիսվել նյութով