Շոու-բիզնես

«Պատճառն իմ քմահաճ լինելն է». Թամարա Պետրոսյան

«Պատճառն իմ քմահաճ լինելն է»: Թամարա Պետրոսյանը նոր ֆոտոշարք ունի: Դերասանուհին իր դիմանկարներն առաջինը տրամադրել է BRAVO.am-ին՝ խոսելով դրանց ստեղծման պատմության, սպասվող նորությունների մասին, և ոչ միայն:

«Ֆոտոշարքի մտահղացման հեղինակն ընկերուհիս` նկարչուհի Անուշկա Շեկոյանն է: Լուսանկարների հեղինակը` Լիդիան: Որոշեցնք որպես կերպարի գլխավոր ատրիբուտ օգտագործել նրա ստեղծած գլխազարդերը, որոնց համապատասխան էլ ընտրեցինք հագուստն ու մյուս աքսեսուարները: Նկարահանումն իրականացրել ենք Անուշկայի տանը, որի ինտերիերն ամբողջովին համապատասխանում էր մեր պատկերացրածին»,- ասել է Թամարան:

Թամարա Պետրոսյան

Աշխատանքը, ինչպես նա է պատմել, շատ ջերմ ու ընկերական մթնոլորտում է անցել. «Ամեն բան այնքան լավ էր, որ թվում էր՝ կարճամետրաժ ֆիլմ ենք նկարում: Միահամուռ ուժերով ստացանք այն, ինչ ցանկանում էինք: Նկարահանման տարածքը՝ պատերը, նկարները, քանդակներն ու ամեն ինչ, ուրիշ դարաշրջան էին հիշեցնում, ինչն էլ ինձ տրամադրում էր գեղեցիկ կերպարներ ստեղծել»:

Դերասանուհին չի կարողանում մտաբերել իր առաջին լուսանկարահանումը. «Ոչ մի կերպ չեմ կարողանում հիշել, թե որն է առաջին ֆոտոշարքս, միայն կասեմ, որ ուրախ մթնոլորտում է անցել: Նկարվել շատ եմ սիրում ու միշտ լուրջ եմ վերաբերվում ֆոտոշաքեր ստեղծելուն: Սիրում եմ, երբ նախապես իմանում եմ կերպարը, թեման, հագուստն ու վայրը: Մեկ ամբողջ օր տրամադրում եմ այդ պատասխանատու գործին»:

Թամարա Պետրոսյան

Խոսել ենք նաեւ ստեղծագործական նորություններից. «Ունեմ մի շարք գործեր, որոնք ընթացքի մեջ են, նորերը դեռ չեմ ծրագրում: Հեռուստանախագծերը, ներկայացումներն ու իմ «Տանը մնացի» մոնոներկայացումն այնքան շատ ժամանակ են խլում, որ դեռ պետք է կարողանում այսքանի տակից դուրս գալ ու հետո միայն այլ բաների մասին մտածել»:

Սերիալներում նկարահանվելու առաջարկներ նույնպես ունեցել է. «Ժամանակին շատ էին, բայց բոլորն էլ մերժեցի. իմ սրտով չէին: Սերիալներին էլ եմ լուրջ վերաբերվում, ուսումնասիրում եմ սցենարը, նկարահանումների վայրերը, հագուստն ու ամեն բան, ինչ վերաբերում է գործին: Դրանցում չընդգրկվելու պատճառն իմ քմահաճ լինելն»,- եզրափակել է Թամարան:

Թամարա Պետրոսյան

Աղբյուր՝ bravo.am

Կիսվել նյութով