Ազատ խոսք

Պատկերացրեք ծնողների վիճակը, երեխաներին ուղարկում են բանակ, որի գեներալները հանցագործներ են. Ստեփան Դանիելյան

Պատկերացրեք այն ծնողների վիճակը, որոնք իրենց երեխաներին ուղարկում են բանակ, որի գեներալները հանցագործներ են, իսկ գլխավոր հրամանատարը պետական դավաճան ու փողով հող ծախող։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Դա բանակ փլուզելու ձև է։ Եթե հետաքննություն եք անում, արեք ծառայողական քննությամբ։ Հանցագործ գեներալներին պատժեք առանց աղմուկի ու PR անելու, էժան դիվիդենտների ակնկալիքներով։

Բանակում տեղի ունեցող գործընթացները հրապարակային ձևով չեն անում, եթե, իհարկե ինչ-ինչ պատճառներով բանակի փլուզումը չի նպատակը։ Այդ դեպքում ամեն ինչ ճիշտ է արվում»։

Կիսվել նյութով