Ազատ խոսք

«Պահանջում ենք, որպեսզի զորամասերի մոտ գտնվող խանութներում գնային վերահսկողություն սահմանվի». Դավիթ Հովհաննիսյան

«Պահանջում ենք, որպեսզի զորամասերի մոտ գտնվող խանութներում գնային վերահսկողություն սահմանվի». – այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ակտիվիստ Դավիթ Հովհաննիսյանը։

«Հարգելի պաշտոնյաներ, խնդրում, ինչպես նաև պահանջում ենք, որպեսզի զորամասերի մոտ գտնվող խանութներում, ինչպես նաև զորամասի խանութ-թեյարաններում գնային վերահսկողություն սահմանեք, և գները լինեն այնպիսին, ինչպիսին են Երևանում գտնվող խանութներում, իսկ խանութի «հայրենասեր» տերերին կխնդրեմ խղճով շարժվել։

Հարգելի ՀՀ կառավարություն, խնդիրը ևս օրակարգային է և հապճեպ լուծման կարիք ունի։

Հարգելի ՀՀ պաշտպանության նախարարություն, մեր զինվորները պարտավոր չեն հարստացնելու ինչ-որ խանութատերերի, և պահանջում ենք` զորամասերում այդ բոլոր թեյարաններին ստիպեք ապրանքները վաճառեն համապատասխան գներով»։

Կիսվել նյութով