Խոհանոց

Խրթխրթան համեղ չիպսեր փայտիկների վրա

Խրթխրթան համեղ չիպսեր փայտիկների վրա

Փայտիկների վրա չիպսերը շատ համեղ են ստացվում։ Դուք միայն պատկերացրեք՝ բուրավետ կարտոֆիլ, խրթխրթան, աղի, համեմունքներով։ Շատ ախորժելի է։

Այսօր ձեզ կպատմենք հրաշք բաղադրատոմսի մասին։

Բաղադրիչներ՝

փայտիկներ,

պապրիկա,

սխտոր, կարող եք վերցնել մանրացրած, կամ մի քանի պճեղ կտրած դանակով,

կարտոֆիլ,

բուսական յուղ տապակելու համար,

Պատրաստման ընթացքը

Կարտոֆիլը լավ լվացեք և կտրեք շատ բարակ շրջանակների։ Եթե չունեք հատուկ սարք դա անելու համար, ապա ուղղակի արեք դանակով։

Կարտոֆիլները շարեք փայտիների վրա։

Տապակեք բուսական յուղով լի մեծ և խորը թավայի կամ որևէ զանգվածի մեջ (որպեսզի փայտիկները և կարտոֆիլները ամբողջովին լինեն մեջը)։

Իջեցրեք կարտոֆիլները յուղի մեջ և որևէ խոհանոցային իրի օգնությամբ շրջեք կարտոֆիլները, որպեսզի դրանք տապակվեն բոլոր կողմերից։

Անձեռոցիկի վրա լցրեք պապրիկայի, աղի և սխտորի շերտ՝ ով ինչ սիրում է։

Այնուհետև յուրաքանչյուր շամփուր պտտեք այդ շերտերի մեջ, որպեսզի այն համեմվի։

Վերջ։ Մեր չիպսերը պատրաստ են։ Մատուցեք այն կետչուպով և մայոնեզով։

Բարի ախորժակ

Կիսվել նյութով