Աշխարհ

Չինաստանում գրանցվել է կրծողներից փոխանցվող վարակի՝ հանթավիրուսի առաջին մահվան դեպքը

Չինաստանում գրանցվել է կրծողներից փոխանցվող վարակի՝ հանթավիրուսի առաջին մահվան դեպքը

Չինաստանում գրանցվել է հանթավիրուսից առաջին մահվան դեպքը: Տղամարդը մահացել է ավտոբուսում: Ավտոբուսի մյուս ուղեւորներին եւ վարորդին մեկուսացրել են, հայտնում է Global Times-ը:

Հանթավիրուսը կենդանական ծագման վարակ է, որ փոխանցվում է մարդուն կրծողներից, առավել հաճախ՝ առնետներից, տարածվում է նաեւ առանց կրծողի հետ շփման՝ նրանց անցած տեղին հպվելու եղանակով կամ կրծողների աչքերի, ձեռքերի մոտ տարածությունից, նաեւ կենդանու մեզի միջոցով: 

1950 թվականից հայտնի այս վիրուսի դեմ դեղամիջոց առայժմ գոյություն չունի:

Առաջին մահվան դեպքը գրանցվել է Ույնյան նահանգում: Տղամարդը ավտոբուսով ուղեւորվել է հարեւան նահանգ, հանկարծամահ է եղել ավտոբուսում:

Բժիշկները թեստավորում են արել, եւ մահացած տղամարդու մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել, տրվել է հանթավիրուսի սինդրոմի առկայության մասին ախտորոշում: Ավտոբուսից մեկուսացվել է 32 անձ, առայժմ հայտնի չէ՝ նրանց փոխանցվել է վարակը, թե ոչ:

Ինֆեկցիոն հիվանդությունների վերահսկման ԱՄՆ-ի կենտրոնում հայտնել են, որ հանթավիրուսը տարածվում է կորոնավիրուսից ավելի արագ, վարակման հավանականությունն ավելի մեծ է անգամ միանգամայն առողջ մարդու մոտ:

Չինաստանի հիվանդությունների վերահսման եւ կանխարգելման կենտրոնը հայտնել է, որ հանթավիրուսը ուղեկցվում է բարձր ջերմությամբ, արյունահոսությամբ, ախտահարում է երիկամները:

Վարակման առաջին օրերին մարդն ունենում է գլխացավ, հազ, թուլություն, գլխապտույտ: Հիվանդության ինկուբացիոն շրջանը տեւում է 1-2 շաբաթ: Նաեւ նշվում է, որ հիվանդությունը դեռ այդքան էլ ուսումնասիրված չէ:

Կիսվել նյութով