Շոու-բիզնես

Չէի սպասում, որ Ռազմիկը նման բան կանի Հարութի հանդեպ․ պրոդյուսերը՝ Ռազմիկ Ամյանի՝ Ձախ Հարութի համերգին ելույթ չունենալու մասին

Չէի սպասում, որ Ռազմիկը նման բան կանի Հարութի հանդեպ․․․ Արդեն ներկայացրել ենք Հարութ Փամբուկչյանի համերիգի հետաքրքիր դրվագները, հրավիրված արտիստներին՝ Արմենչիկին, Արման Հովհաննիսյանին, Լիլիթ Հովհաննիսյանին և Անդիին, համերգի պաստառին կար նաև Ռազմիկ Ամյանի լուսանկարը։ Վերջինս պետք է ելույթ ունենար Լիլիթ Հովհաննիսյանից հետո, սակայն երգչուհու ելույթին հաջորդեց Անդիի կատարումը, քանի որ Ռազմիկ Ամյանը չէր եկել։

Հետնաբեմում Tert.am Life-ն անձնակազմից հետաքրքրվեց՝ Ռազմիկը ելույթ ունենալո՞ւ է, թե՞ ոչ։ Մինչև վերջին րոպեները մեզ փոխանցում էին, որ Ռազմիկը երգելու է, սակայն երգչի ելույթը չկայացավ: Ավելի ուշ մեզ հետ զրույցում համերգի կազմակերպիչ, Yeghoyan Production-ի ղեկավար Խաչիկ Եղոյանն ասաց, որ իրենք Ռազմիկին սպասել են համերգի ամբողջ ընթացքում, անգամ, երբ նրա ելույթին մնացել էին հաշված րոպեներ։

«Հարութ Փամբուկչյանը 69 տարեկան է, երեկ 4 ժամ բոլորին ուրախացրել է։ Ռազմիկն էլ ուղղակի Հարութին պաշտում է: Եթե ինչ-որ մեկից չէինք սպասում նման բան, դա Ռազմիկ Ամյանն էր: Թե ինչու չի եկել, իր խնդիրն է։ Իրականում ամեն մարդ իր քայլերի համար է պատասխանատու։ Չգիտեմ, չեմ կարող ասել, թե ինչու չի եկել։ Եթե որևէ մեկը բողոքի Ռազմիկի ներկա չգտնվելու համար, ես պատասխան կտամ»,- ասաց Խաչիկ Եղոյանը։

Նրա խոսքով՝ իրենք կապի մեջ են եղել անձամբ Ռազմիկի հետ, սակայն վերջին տասն օրվա ընթացքում կատարողի հետ զրուցել չի հաջողվել։ «Ինքը կամ անհասանելի է եղել կամ զանգահարել ենք, չի պատասխանել։ Վերջին օրերին էլ հաղորդագրություն էի գրել՝ գալո՞ւ է, թե՞ ոչ, սակայն դրան նույնպես պատասխան չեմ ստացել։ Ես չէի սպասում, որ Ռազմիկը Հարութի հանդեպ նման բան կանի։ Մինչև վերջին պահը հույս եմ ունեցել, որ պետք է գա։

Իր պրոդյուսերը շատ մակարդակով զանգահարել է ինձ, վերջին երկու օրն էլ ասել է՝ որևէ գործ չենք վերցրել, հանգիստ եղեք, գալու է, ոչ մի խնդիր չկա։ Անգամ կատակեցի, որ հանդիսատեսն այնքան գոհ է լինելու, որ դժվար, թե մեկն ասի՝ ես Ռազմիկ Ամյանի համար եմ գնում։ Բոլորն էլ տոմսերը գնել էին Հարութի համար, ովքեր էլ հրավիրված էին, հաստատ չէին բողոքի Ռազմիկի համար»,- ասաց Խաչիկ Եղոյանը։

Աղբյուր՝ tert.am

Կիսվել նյութով