ՄամուլՏեսանյութ

Չե՞ք ամաչում պարոն վարչապետ, սուտ տեղեկություններ ինչի՞ եք տարածում. Մարուքյանը վիրավորված է

Չե՞ք ամաչում պարոն վարչապետ, սուտ տեղեկություններ ինչի՞ եք տարածում։ Երեկ երեկոյան ուղիղ եթերի ժամանակ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը անդրադարձավ Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքին՝ իրենց առաջարկած նախագծի վերաբերյալ:

«Հասնում են տուն, նայում եմ գրառումները ու ի՞նչ․․․ Պարզվում է, որ բոլոր հեռուստաընկերությունները վարչապետի խոսքը եթեր են տվել կառավարության նիստից, որի համաձայն պարզվում ա, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մի ահաբեկչական կուսակցություն է:

«Չե՞ք ամաչում Դուք: Պատկերացնում եք՝ ինչ ա կատարվում երկրում: Նիկոլ ջան, գնացել ես էդտեղ տեղեկություններ տարածես, որ իրականությանը չե՞ն համապատասխանում:

Ուրիշ բան ու գործ չունե՞ք Դուք, չե՞ք ուզում նախագիծը՝ մերժեք այն: Սուտ տեղեկություններ ինչի՞ եք տարածում: Էս ի՞նչ ա կատարվում ստեղ. Դուք անճանաչելի եք դարձել, պարոն վարչապետ»:

Մանրամասները՝ տեսանյությում։

Կիսվել նյութով