Մամուլ

Չայնիի ոլորաններում ավտովթարի հետևանքով հղի կին է մահացել․ Shamshyan

Shamshyan.com-ի տեղեկություններով այսօր` հունիսի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 13։00-ի սահմաններում Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չայնիի ոլորանների սկզբնամասում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել բետոնե պարսպին և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորները, որոնցից մեկը հղի կին է, տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից հղի կինը մահացել է։

Կիսվել նյութով