Ազատ խոսք

Ու էլի Մարիամ Փաշինյանին. երբ պացիենտի աղջիկը ստախոս է

Ու էլի Մարիամ Փաշինյանին. երբ պացիենտի աղջիկը ստախոս է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Տիգրան Վարդանյանը։

«Ու էլի Մարիամ Փաշինյանին

Երբ պացիենտի աղջիկը ստախոս է:

Նախ, օրիորդ Փաշինյան, ես ձեզ հրավիրում եմ բանավեճի՝ ցանկացած ֆորմատով, զուտ այս ամենը և էլի շատ բաներ փաստացի ձեր երեսին ասելու համար և 2-րդ՝ անդրադառնամ ձեր գրառմանը:

Գրել եք, որ Հայաստանում կար մի ժամանակ, երբ խրախուսվում էր հանցագործությունը, գողությունը և կրիմինալը: Կներեք էլի, բայց ինչպես կասեր դասականը՝ իյա՞, իրո՞ք:

Ես պահանջում եմ ձեզանից, որ նման խրախուսանքի գեթ մեկ փաստ ներկայացնեք, թե՞ հերթական անգամ ձեր հոր ճանապարհով եք ցանկանում գնալ՝ ստելով և դեմագոգիայով զբաղվելով:

Հարգելիս, հանցագործությունը խրախուսվում է ձեր օրոք: Մի՞թե հանցագործություն չէր, երբ ԱԺ պատգամավորների հեռախոսահամարները և հասցեները տրամադրում էիք ձեր համակիրներին, որպեսզի նրանք զանգահարեն, սպառնան, վիրավորեն և ահաբեկեն մարդկանց: Ի դեպ բոլորը մնացել են անպատիժ:

Մի՞թե հանցագործություն չէ, երբ ձեր հայրը «Սասնա Ծռեր» տեռորիստական խմբավորմանը «ազատություն է տալիս», մի բան էլ «դաշինք» կնքում նրանց հետ: Ի դեպ նրանք սպանել են 3 ոստիկանի, պատանդ են պահել քաղաքացիների, բանկոմատ են թալանել: Գիտեիք չէ՞:

Մի՞թե հանցագործություն չէ, երբ ձեր հայրը Սորոսի կողմից ֆինանսավորվողներին լցրել է օրենսդիր և գործադիր մարմիններում, իսկ վերջիններս էլ ինչ հասցնում պղծում են մեր, ի՛մ և քո՛ պետությունում:

Մի՞թե հանցագործություն չէ, երբ ձեր հայրը հրահանգում էր, որ դատարանների մուտքերն ու ելքերը փակվեն, իսկ հետո էդ մարդիկ ինչ որ պատոնների են հայտնվում:

Չէ, բայց շարունակեմ…

Ձեր ասելով Հայաստանից՝ Եվրոպա չվերթներ չե՞ն եղել: Տուրիստների հոսք չկա՞ր, Հայաստանում մարդիկ չէին ստեղծագործու՞մ, նպատակասլաց չէի՞ն: Բավական է էլի, իրոք բավական է: Ժողովրդական լավ խոսք կա՝ եթե դուք էշ եք, դա չի նշանակում, որ դիմացինն էլ է ձեզ նման:

Ի՞նչ է նշանակում «ռեստորանները հպարտությամբ են զարգացնում ու մատուցում հայկական ուտեստները»:

Չլինի՞ էն ժամանակ, որ Ղազղանի խորոված, կեր ու սուս, Ուրմիա կամ Խանգյալ էինք պատվիրում հայկական չէր, հպարտությամբ չէին մատուցում, իսկ հիմա, վիձիծե լի իշխանափոխությունից հետո, դարձան հայկակա՞ն: Վստահ եմ, որ վերը նշված հայկական ուտեստներին նույնիսկ ծանոթ չեք մինչ օրս, ընտանյոք հանդերձ:

Եվ ամենաաբսուրդը՝ «Անընդհատ գրանցվում է տնտեսության աճ:

Կարճ ասած` տնտեսական հեղափոխությունն ընթացքի մեջ է»: Սա երբ ասում եք՝ հավատու՞մ եք ձեր ասածին:

Ես խորհուրդ կտամ, որպեսզի ձեր մայրիկի և հայրիկի հետ միասին, Հրանտ Բագրատյանի գրառումները կարդաք: Չնայած համաձայն եմ, որ կա տնտեսական աճ՝ միայն ու միայն ձեր ընտանիքում: Ձեր հայրը էլ «սպորտ-զալ» չի հաճախու՞մ, թե՞ ինքնաբերաբար է որովայնը մեծանում:

Քաղաքացիները ինչպես ապրել են, շարունակում են նույն ձև ապրել, դեռ մի բան էլ՝ վատ: Տնտեսությունը տեռորի եք ենթարկում և ասում, որ ա՞ճ կա:

Մի խոսքով, ոչ թե Հայաստանի Հանրապետություն, այլ՝ Հայկական Ժամանակ օրաթերթ եք դարձրել պետությունս:

Հ.Գ. Մեր իշխանության տարիներին, այո՛, ամեն ինչ չէ, որ հարթ է եղել, եղել են թերացումներ և սխալներ, բայց սա ի՞նչ ոչ ադեկվադ մտքեր են: Թե բա բարև ձեզ, լա՞վ եք:

Հ.Գ.Գ ձեր իրական և ոչ իրական ֆեյքերին էլ կարող եք հրահանգել՝ «ֆաս»»:

Կիսվել նյութով