Մամուլ

Ուրեմն զգուշացնում եմ բոլորին, եթե նման փորձ արվի, հետո ինձանից նեղանալ չլինի. Կարեն Քոչարյան

Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ճիշտ ասած վերջին օրերին շատ զբաղված եմ «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ»-ի նկարահանումներով և անցուդարձին շատ չեմ կարողանում հետևել: Բայց աչքովս ընկավ, որ կարող է փորձեն սկսել մարիխուանայի, կամ, որ նույնն է` պլանի օրինականացման պրոցես:

Ուրեմն զգուշացնում եմ բոլորին, եթե նման փորձ արվի, հետո ինձանից նեղանալ չլինի: Ես հենց հիմա հայտարարում եմ. բոլոր նրանք ովքեր կհամարձակվեն նման բան անել ինձ համար ոչնչով չեն տարբերվի Լիսկայից, Շմայսից և կենդանական աշխարհի այլ ներկայացուցիչներից: Իսկ իմ մնացած կյանքի նպատակը կդառնա, որ այդ օրենքին կողմ քվեարկողների երեխաներին` անկախ տարիքից և սեռից «նստացնեմ» պլանի վրա: Հասկացաք ԱՐԱ»

Կիսվել նյութով