Մամուլ

Ուսուցիչներն ու բուժաշխատողները այլևս չեն կարողանա ի պաշտոնե նախընտրական քարոզչություն իրականացնել. Գևորգ Կոստանյան

Ուսուցիչներն ու բուժաշխատողները այլևս չեն կարողանա ի պաշտոնե նախընտրական քարոզչություն իրականացնել․ -ասել է Գևորգ Կոստանյանը։

Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը կարևորում է ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսի կիրառումը սահմանափակող օրենքի նախագծի ընդունումը:

Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում Գևորգ Կոստանյանն ընդգծեց, որ օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նախորդ ընտրությունների ընթացքում հանրության բարձրացրած մտահոգությունների փարատմամբ:

Նյութի աղբյուրը՝ armlur.am

Կիսվել նյութով