Մամուլ

«Ունեմ որոշ առողջական խնդիրներ , վիրահատությունը նորմալ է անցել». Լուսինե Բադալյան

Իմ քայլը դաշինքից պատգամավորի թեկնածու Լուսինե Բադալյանը գրում է.

«Սիրելիներս, երկար մտածում էի գրել, թե չգրել , ավելի հակված էի լռելուն` իմ բնավորության համապատասխան , բայց հետո հասկացա, որ քարոզարշավի ընթացքում, որպես թեկնածու, իմ պասիվությունը հնարավոր է , որ ճիշտ չընկալվի ո’չ հասարակության , ոչ էլ գործընկերներիս կողմից։

Ունեմ որոշ առողջական խնդիրներ , վիրահատությունը նորմալ է անցել, խնդրում եմ ավելորդ հարցեր չտալ , ամեն ինչ կարգին է, բայց ինձ դեռ որոշ ժամանակ է պետք` վերականգնվելու համար։ Ներողություն եմ խնդրում իմ թիմակիցներից և բոլոր ընտրողներից , առաջին իսկ հնարավորության դեպքում` կմիանամ քարոզարշավին ։ Հուսով եմ ինձ կներեք և կհասկանաք։

Հարգանքներով` 4-րդ ընտրատարածքի համար 3 թեկնածու Լուսինե Բադալյան»

Կիսվել նյութով