Մամուլ

«Ուզում էի հորս գերեզմանին այցելել, չթողեցին». դատարանը մերժեց Խաչատուրովի միջնորդությունը

«Ուզում էի հորս գերեզմանին այցելել, չթողեցին». դատարանը մերժեց Խաչատուրովի միջնորդությունը։ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին սահմանային անցակետում արգելել են հատել հայ-վրացական սահմանը։

Այսօր «Մարտի 1»-ի գործով դատավարության ժամանակ հայտարարեց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:

«Հարգելի դատարան, ես կենդանի վկան եմ այն բանի, թե ինչպես Վրաստանի սահմանին ոստիկանության փոխգնդապետն ասաց. «Դուք ցուցակի մեջ եք»: Ոստիկանն ինձ ասաց. «Ես ձեզ շատ եմ հարգում, բայց չեմ կարող թույլ տալ»: Ես ընդամենը ցանկանում էի գերեզմանոց այցելել։ Հորս, մորս և կրտսեր եղբորս շիրիմները սահմանից ընդամենը 3-4 ժամ հեռավորության վրա են»,– ասաց Խաչատուրովը։

Միջնորդությունը քննարկելուց հետո դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց այն` արձանագրելով, որ նման արգելք գործի նյութերով առկա չէ։

Կիսվել նյութով