Օգտակար

Ոտքերի և կոշիկների տհաճ հոտից արագ ազատվելու 10 միջոց

Ոտքերի և կոշիկների տհաճ հոտից արագ ազատվելու 10 միջոց

Ոտքերի, ինչպես նաև կոշիկների տհաճ հոտը շատ-շատերի համար իրական խնդիր է։

Ներկայացնում ենք 10 միջոց, որոնց շնորհիվ կարճ ժամանակահատվածում, առանց թանկ դեղամիջոցների, կազատվեք այդ հոգսից։ Միջոցների բաղադրիչնեը շատ մատչելի են ու հասանելի։

1․ Ընդունեք աղով վաննա՝ 4 բաժակ տաք ջրին ավելացրեք 1/2 բաժակ աղ։ Կարող եք օգտագործել ինչպես ծովի այնպես էլ սովորական կամ անգլիական աղեր։

2․ Ձեր կոշիկը օդափոխեք դրսում: Հնարավորության դեպքում մեկ օր անց փոխեք կոշիկը, որպեսզի չկրեք նույն զույգը երկու օր անընդմեջ: Կոշիկների կապերն արձակեք, դուրս հանեք «լեզվակը» և դրեք արևի տակ` չորանալու։

koshik1

3․Սպորտային կոշիկները կրեք 3 տարուց ոչ ավել։

koshik5

4․ Ընդունեք տաք ու սառը վաննաներ։ Գործընթացը պետք է սկսել տաք ջրով՝ աստիճանաբար բարձրացնելով ջրի ջերմաստիճանը. իհարկե, այնքան, որքան կկարողանաք դիմանալ։ Հետո պետք է միանգամից անջատել տաք ջրի ծորակն ու բացել սառը ջուրը եւ հետո կրկին տաք ջուրը եւ այսպես մի քանի անգամ։

Ոտքերի

5․ Պատրաստեք հետևյալ սկրաբը՝ 1ճ/գ եգիպտացորենի ալյուրին ավելացնել 2թ/գ չրորացրած անանուխ, 1ճ/գ բնական յոգուրտ, 5կաթիլ անանուխի եթերայուղ, 1 լիմոնի հյութ։ Այս սկրաբով ոտքերը տրորել 5-10 րոպե, այնուհետև լվանալ և չորացնել։

skrab

6․ Կոշիկի մեջ լցրեք եգիպտացորենի օսլա կամ սոդա: Այն կօգնի ներծծել խոնավությունը և ոտքերը չոր պահել: Լոգանքից հետո չոր ոտքերին նույնպես քսեք սոդա կամ եգիպտացորենի օսլա։

Ոտքերի

7․ 1\2 հարաբերությամբ բերանի խոռոչի համար նախատեսված դեզոդորանտով և ջրով լուծույթ պատրաստեք, ոտքերը այս խարնուրդում թողեք 40րոպե, այնուհետև լվացեք։

Ոտքերի

8․ Ամեն երեկո ոտքերին քսեք խոնավեցնող լոսյոններ, սա դարձրեք սովորություն ձեզ համար։

Ոտքերի

9․ Ճիշտ ընտրեք կոշիկը: Հաստ ռեզինից կամ սինթետիկ նյութերից պատրաստված, ոտքերը կիպ գրկող կոշիկներ մի գնեք, քանի որ դրանք թույլ չեն տալիս, որպեսզի օդափոխվի և նպաստում են մանրէների բազմացմանը:

Ոտքերի

10․ Աշխատեք քիչ օգտագործել կծու սնունդ, ինչպես նաև սուրճ։

bajak

Նյութը հրապարակման պատրաստեց Bavnews.am

Կիսվել նյութով