Ժամանց

Ով փոս է փորում, հենց նա էլ հայտնվում է դրա մեջ. Սողոմոն թագավորի 10 իմաստուն մտքերը

Ով փոս է փորում, հենց նա էլ հայտնվում է դրա մեջ. Սողոմոն թագավորի 10 իմաստուն մտքերը

Պատմության մեջ կա մի մարդ, ում անունը արդեն իսկ ասոցացվում է իմաստության հետ։ Դա հրեական 3-րդ արքա, լեգենդար Սողոմոնն է, ով իր թագավորությունը բերեց բարձրագույն ծաղկունքի։

Աստվածաշունչը հիմնական աղբյուրն է, որը հիմնավորում է Սողոմոնի՝ որպես իրական պատմական անձնավորության գոյությունը։

Աստվածաշնչից բացի, Սողոմոն արքայի անունը հիշատակվում է նաև մի քանի անտիկ գրողների գրքերում, ինչի մասին գրել է Հովսեփոս Փլավիոսը։

Չհաշված Աստվածաշնչի պատմությունները, որոնք գրվել էին Սողոմոնի մահից 400 տարի հետո, ոչ մի պատմական տեղեկություն նրա գոյության մասին հայտնաբերված չէ։

Այնուամենայնիվ, ընդունված է նրան համարել պատմական անձ։ Սողոմոնի անունը հիմնականում կապված է Երուսաղեմյան տաճարի ստեղծման հետ, որը կործանվեց Նաբուգոդոնոսոր II-ի կողմից։

Նրա անունը կապված է նաև մի քանի քաղաքների կառուցման հետ։ Հրեաների պատմության մեջ Սողոմոնի կառավարումը կոչվում է «ոսկե դար»։

Ինչպես սովորաբար լինում է, «արևանման» թագավորին բաժին էին հասնում աշխարհի բոլոր բարիքները, հարստություն, կանայք և անսահման խելք։

Սողոմոն թագավորի 10 իմաստուն մտքերը

Երբ նույնիսկ հիմարն է լռում, նա կարող է իմաստուն թվալ:

Խոսք ես տվել, կատարիր: Ավելի լավ է չխոստանալ, քան խոստանալ և չկատարել:

Երկուսով ավելի լավ է, քան միայնակ, քանի որ ընկնելու դեպքում, միմյանց կբարձրացնեն: Բայց մեծ վիշտ է, եթե մեկն ընկնում է, սակայն նրան բարձրացնող ուրիշը չկա:

Իմաստուն կինն իր տունն է շենացնում, իսկ հիմարը՝ քանդում այն սեփական ձեռքերով:

Ով փոս է փորում, հենց նա էլ հայտնվում է դրա մեջ: Իսկ ով կգլորի քարը վերև, հենց նրա վրա էլ ետ կգլորվի այն:

Համբերատար մարդն ավելի ուժեղ է, քան խիզախը: Իսկ ինքնատիրապետող մարդն ավելի հզոր է, քան քաղաք զավթողը:

Խելամիտները տեսնում են վիշտը և շրջանցում այն, իսկ անփորձները շարժվում են առաջ և պատժվում:

Կարևորը իմաստությունն է. իմաստություն ձեռք բեր և ամեն գնով փորձիր զարգացնել միտքդ:

Ատելությունը խնդիրներ ու տարաձայնություններ է ստեղծում, իսկ սերը՝ ծածկում  է բոլոր մեղքերը:

Ավելի օգտակար է իմաստությունը, քան հիմարությունը. ինչպես օգտակար է լույսը, քան խավարը: Բայց միևնույն ճակատագրին կարժանանան և իմաստունը, և հիմարը:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am

Կիսվել նյութով