Ազատ խոսք

«Ով եք դուք, արա ով ա ձեզ խաբել, չեք մարսելու պատասխան եք տալու». Մենուա Հարությունյան

Քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Մեր 18-20 տարեկան տղերքն ամեն վայրկյան պատրաստ են Բակո Սահակյանի խոսքով սեփական կյանքի գնով պաշտպանել մեր պետականությունը, բայց ահա էդ նույն Բակո Սահակյանի խոսքը բավական երաշխիք չի, որ դատարանը փոխի նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, պետք է Բակո Սահակյանն անձամբ գա դատարան, պետք ա առաջնագծում կանգնած մեր տղերքը պարտադիր դատարանում տեսնեն իրենց գերագույն գլխավոր հրամանատարին…

Թե բա օրենքն ա պահանջում…

Արա էդ, որ օրենքն ասում ա նախագահն անձեռնամխելի ա՝ թքած ունեք, էդ որ օրենքը հետադարձ ուժ չի՝ թքած ունեք, թե որ Սահմանադրական դատարանն ասում ա անօրինական եք կալանավորել Նախագահ Քոչարյանին՝ թքած ունեք, բայց ահա Արցախի, կրկնում եմ՝ պատերազմի մեջ ապրող Արցախի նախագահին պարտադիր ուզում եք դատարան բերել…

Ով եք դուք, արա ով ա ձեզ խաբել, որ մարսելու եք էս ձեր հակապետական, անհայրենիք պահվածքը, չեք մարսելու պատասխան եք տալու, դաժան եք պատասխան տալու, այ անհայրենիք, պետական մտածողությունից զուրկ, Նիկոլի ձեռքում սեփական վրեժխնդրության գործիքի վերածված օգտագործվողներ…»։

Կիսվել նյութով