Մամուլ

Ոստիկանությունը խուզարկել է Սեյրան Սարոյանի տունը, նա հասցրել է փախչել հետնամուտքով. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Օգոստոսի 18-ին ոստիկանությունը խուզարկել է ՝ հատուկ գործողություն է իրականացրել, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի Էջմիածնում գտնվող տանը:

Ոստիկանությունը տեղեկություն է ունեցել, որ Սարոյանի բնակարանում ընթանում է ինչ-որ «ռազբորկա», որի մասնակիցները փողեր ստանալու հետ կապված  վիճաբանության մեջ են:

Ոստիկանությունը բերման է ենթարկել Սարոյանի տանը հավաքվածներին: Ըստ մի վարկածի՝ Սարոյանը տանը չի եղել, մեկ այլ վարկածով՝ նա հասցրել է փախչել հետնամուտքով:

Էջմիածինցիները ողջունում են ոստիկանության գործողությունները, քանի որ տասնամյակներ շարունակ Սարոյանը հայտնի է եղել որպես քրեական ճանապարհով փողեր ստացող»:

Կիսվել նյութով