Մամուլ

Ոստիկաններն Արշալույս գյուղում հայտնաբերել են մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք

Ոստիկաններն Արշալույս գյուղում հայտնաբերել են մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք

Դատարանի որոշմամբ մարտի 13-ին խուզարկություն է կատարվել Արշալույս գյուղի 1-ին փողոցի բնակիչներից մեկի առանձնատանը։  

Արշալույս գյուղ

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ոստիկանության Արմավիրի բաժնում ապօրինի զենք պահելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որոնց հիման վրա հարուցվել էր քրեական գործ։

Արշալույս գյուղ

Խուզարկության արդյունքում հայտնաբերվել են ԱԿ-74 տեսակի 2 ինքնաձիգ, գնդացիր, նռնականետ, հակատանկային նռնակներ, պահունակներ, մեծ թվով փամփուշտ և այլ ռազմամթերք։ Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է նախաքննություն։


Կիսվել նյութով