Մամուլ

Շրջիկ արագաչափեր ճանապարհներին. թալան, թե՞ հարկադրված միջոց

armeniasputnik.am-ը գրում է, որ փորձագետների կարծիքով` Հայաստանում ճանապարհային երթևեկության կանոնների խստացումն իրականացվում է վարորդների գրպանից որքան հնարավոր է շատ գումար «շորթելու» նպատակով։

Իսկ տեսախցիկների ավելացումից երկրի ճանապարհների իրավիճակը նախկինի պես է, չի փոխվել։

Ճանապարհային ոստիկանությունում դա բացատրում են վարելու նոր մշակույթ կիրառելու անհրաժեշտությամբ։ Ոստիկանությունը պնդում է, որ այս միջոցն անհրաժեշտ էր կիրառել մահվան ելքով ՃՏՊ–ների քանակը նվազեցնելու համար։

Այստեղ նշում են, որ 2018 թվականին ավելացել է մահվան ելքով ՃՏՊ–ների քանակը, որոնց հիմնական պատճառը արագության ռեժիմի խախտումն է։

Կիսվել նյութով