ԱշխարհՏեսանյութ

Շրի Լանկայում պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 160-ի (Տեսանյութ)

Այսօր Շրի Լանկայի հյուրանոցներում և եկեղեցիներում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունների հետևանքով սպանվել է ավելի քան 160 մարդ:

Երկրի կառավարությունը ահաբեկչական պայթյունների հետևանքով արտակարգ դրություն է հայտարարել: Դադարեցվել են Զատկի տոնակատարությունները, կեղծ տեղեկությունների և խուճապի տարածումը կանխելու համար կառավարությունը արգելափակել է նաև սոցիալական ցանցերի աշխատանքը:

Դեռևս որևէ խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել ահաբեկչության համար:

Կիսվել էջում