Մամուլ

Շուրջ 300 միլիոն դոլարի ներդրում. Հայաստանում արտադրական համալիր կկառուցվի (Տեսանյութ)

Բիզնես Արմենիայի աջակցությամբ ռուսաստանյան «Էկոտեխպրոմ» ընկերությունը 285-340 միլիոնդոլարի ներդրումներով Հայաստանում արտադրական համալիր կկառուցի։ Ներդրումների և հետներդրումային սպասարկման մասին փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է այսօր՝ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանի ներկայությամբ։

Փաստաթուղթը ստորագրել են Բիզնես Արմենիա հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը և «Էկոտեխպրոմ» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Սոպինը։Արտադրական համալիրը կզբաղեցնի շուրջ 100 հեկտար տարածք, բաղկացած կլինի 3 գործարանից, որտեղ կարտադրվի տեխնիկականևկերակրիաղ, կալցինացվածսոդա, ապակիներ։ Նախատեսվում է ստեղծել շուրջ 1100 աշխատատեղ։ «Բիզնես պլանի համաձայն, նախագծային աշխատանքը կավարտվի 2019թ. դեկտեմբերին, համալիրի շինարարությունը կավարտվի 2022 թվականին. ամեն տարի շահագործման կհանձնվի գործարաններից մեկը։Արտադրանքը հիմնականում արտահանվելու է»,- նշել է «Էկոտեխպրոմ» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Սոպինը։

«Սա մեր երկրում մեկ պատուհանով օտարերկրյա ներդրումների սպասարկման հաջող օրինակ է. Հայաստանը գրավել է ներդրողների ուշադրությունը հեղափոխությունից հետո, դիմել են կառավարություն, որտեղից էլ ներդրողներին ուղղորդել են Բիզնես Արմենիա հիմնադրամ։ Մեզ մոտ ամբողջական սպասարկում ստանալուց հետո այսօր ստորագրվեց պաշտոնական փաստաթուղթը, որին պետք է հետևեն ներդրումները»,- նշել է Բիզնես Արմենիա հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։

Կիսվել նյութով