Մամուլ

Շուտով ստուգումներ կսկսվեն «Երևան Սիթի» սուպերմարկետներում. Գեորգի Ավետիսյան

«Երևան Սիթի» սուպերմարկետներում շուտով ստուգումներ կսկսվեն: Այս մասին հայտնեց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավար Գեորգի Ավետիսյանը՝ «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան մամուլի ասուլիսի ժամանակ: Ծառայության 2019 թվականի ծրագրերի մեջ են մտնում հասարակական սննդի օբյեկտների ստուգումները, այդ թվում՝ հայտնի անձանց պատկանող:

Հավելենք, որ խախտումներ հայտնաբերելու դեպքում տուգանքների չափը կկազմի 100-300 հազար դրամ: Ավետիսյանը նշեց, որ ՍԱՊԾ առաքելությունը ոչ թե տուգանելն է, այլ հայտնաբերված խախտումները վերացնելու հարցում տնտեսվարող սուբյեկտներին օգնելը:

Կիսվել նյութով