Մամուլ

Շնորհավոր Մայիսի 9-ը, այս օրը հայ ժողովրդի համար եռակի տոն է

Շնորհավոր Մայիսի 9-ը, այս օրը հայ ժողովրդի համար եռակի տոն է

Մայիսի 9-ը հայ ժողովրդի համար եռակի տոն է: Այս օրն է նշվում Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:

Ըստ ընդունված տվյալների, ԽՍՀՄ-ից Երկրորդ աշխարհամարտին մասնակցել է շուրջ 600 հազար հայ:

Կազմավորվել է հայկական 6 դիվիզիա, 104 հայ և ՀԽՍՀ ներկայացուցիչ արժանացել է ԽՍՀՄ Հերոսի կոչման, 27-ը դարձել է «Փառքի շքանշանի» լրիվ ասպետ, իսկ շքանշաններով ու մեդալներով պարգևատրվել է շուրջ 80.000 հայ մարտիկ։

Հայ ժողովրդի փառապանծ զավակներն են զորահրամանատարներ, մարշալներ  Հովհաննես Բաղրամյանը, Համազասպ Բաբաջանյանը, Արմենակ Խամփերյանցը և ծովակալ Հովհաննես Իսակովը:

Շուրջ վեց տասնյակ գեներալներ, դիվիզիաների, գնդերի, մարտական խոշոր ստորաբաժանումների հրամանատարներ, մարտական սպաներ, ռազմական օդաչուներ ու հարյուր հազարավոր մարտիկներ: Սերմնացաններ, որ տուն չդարձան:

Փառք և պատիվ բոլոր այն հերոսներին, որոնց շնորհիվ հնարավոր են դարձել այս հաղթանակները:

Կիսվել նյութով