Մամուլ

«Շնորհավորում եմ նոր Հայաստանի իշխանություններին` կոռուպցիայի դեմ պայքարում հերթական համոզիչ հաղթանակի համար». Միքայել եպիսկոպոս Աջապահյան

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր Արմենպրես գործակալությունը, հիմք ընդունելով ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, ինձ և Հայ Առաքելական Եկեղեցու հայաստանյան եպիսկոպոսներին նոր տիտղոս շնորհեց, այն է` ՀՀ նախկին պաշտոնյա, այսօրվանից անվավեր ճանաչելով մեզ տրված դիվանագիտական անձնագրերը: Շնորհավորում եմ նոր Հայաստանի իշխանություններին` կոռուպցիայի դեմ պայքարում հերթական համոզիչ հաղթանակի համար:

Համոզված եմ, որ բացառապես միայն ՀՀ քաղաքացի եղող և այլ քաղաքացիություն չնախընտրած եպիսկոպոսների համար ճամփորդական հավելյալ դժվարություններ ստեղծելը մեծապես կնպաստի մեր հայրենիքի ծաղկմանն ու զորացմանը, ինչի համար շարունակելու ենք աղոթել և գործել:

Հ. Գ. Այսուհետ ինձ իրավունք եմ վերապահում ներկայանալ իբրև ՀՀ նախկին պաշտոնյա առ որ անկ է»:

Կիսվել նյութով