Մամուլ

Շնորհավորում եմ Երևանի հպարտ քաղաքացիներին, որոնք «ոչ» ասացին ընտրակեղծարարներին և ընտրակաշառքներին

Երեկ Գարսևան Սաղաթելյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ շնորհավորելով Երևանցիներին, արդար ու թափանցիկ ընտրութունների կապակցությամբ։

«Հեղափոխությունը Երևանի ընտրություններով արդար ու թափանցիկ ընտրության սկիզբը ազդարարեց: Շնորհավորում եմ Երևանի հպարտ քաղաքացիներին, որոնք «ոչ» ասացին ընտրակեղծարարներին և ընտրակաշառքներին:

Մեկ շատ կարևոր հանգամանք ևս փաստվեց այսօր Երևանի ավագանու ընտրություններով. դա այն է, որ Երևանում իրական ապրող բնակչության թիվը ի հայտ եկավ, այլ ոչ թե ընդհանուր մասնակիցների թիվը, որոնց մի մասը ճիշտ է գրանցված են, բայց երկրում չեն ապրում և այս նույն պատկերը ամբողջ երկրում է տիրում:

Հետևաբար առանց ուռճացված թվերի ընտրություն տեղի ունեցավ այսօր և գալիք խորհրդարանական ընտրություններում էլ կնշմարվի համապետական ընտրությունների մասնակիցների իրական թիվը»:

Կիսվել նյութով