Մամուլ

Շնորհավորում եմ առանց կեղծիքների, ընտրակաշառքների և լցոնումների ընտրությունների կապակցությամբ

Շնորհավորում եմ առանց կեղծիքների, ընտրակաշառքների և լցոնումների ընտրությունների կապակցությամբ։

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայությունը հայտարարություն է տարածել՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ։

«Սիրելի հայրենակիցներ, Երևանի բնակիչները` անսալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչերին՝ «հանուն Ազգային ժողովի լուծարման և հեղափոխության վերջնական հաղթանակի», ընտրողների 43.66%-ից 81.05% բացարձակ մեծամասնությունը ընտրեցին Հայկ Մարությանին որպես Երևանի քաղաքապետ:

Սիրելի երևանցիներ, ձեզ հետ միասին շարունակելու ենք պահանջատեր լինել քաղաքի խնդիրների լուծման գործում:

Շնորհավորում ենք երևանցիներին` առանց զանգվածային կեղծիքների, ընտրակաշառքների և լցոնումների անցած ընտրությունների կապակցությամբ: Քաղաքական վերլուծությունը՝ ավելի ուշ»։

Կիսվել նյութով