ԺամանցՕգտակար

Շատ հեշտ և արագ կիրառվող միջոց աչքի ստորին հատվածի ուռուցիկ և կարմրած պարկիկներից ազատվելու համար

Շատ հեշտ և արագ կիրառվող միջոց աչքի ստորին հատվածի ուռուցիկ և կարմրած պարկիկներից ազատվելու համար

Աղջիկների մեծամասնության համար աչքի տակ առկա ուռուցիկ և կարմրած պարկիկներն իսկական գլխացավանք են, ինչի պատճառով նրանք անդադար փնտրտուքների մեջ են․ փորձում են տարատեսակ դիմակներ, մերսումներ և այլ միջոցներ։

Այժմ այդ պարկիկներից՝ որոնք դեմքին հոգնած և անտրամադիր տեսք են հաղորդում, կարելի է ազատվել բազմատեսակ դիմակների մոջոցով։

Դիմակներն էլ իրենց հերթին կարելի է պատրաստել տնային պայմաններում, կամ պարզապես գնել դեղատներից, կոսմետիկ խանութներից կամ պատվիրել օնլայն խանութներից։

Այսօր ձեզ առաջարկում եմ մի միջոց, որը կարող եք պատրաստել տնային պայմաններում և դրական փոփոխությունն անմիջապես կզգաք։ Դիմակի համար մեզ անհրաժեշտ է մի քանի` պարզ պարագաներ.

Մեկ կոճակ ակտիվացված ածուխ․

ածուխ

Մեկ ճաշի գդալ որևէ եթերային յուղ (լիմոն, նարինջ, ծիրան, դեղձ և այլն․․․)

Մեկ հատ բամբակյա սկավառակ․

Շատ հեշտ և արագ

(Նշեմ, որ այս պարագաները բավականին մատչելի են և կարող եք ձեռք բերել ցանկացած դեղատնից)

Պատրաստման եղանակը հետևյալն է․ մեկ կոճակ ակտիվացված ածուխը մանրացնում, վերածում ենք փոշու, որևէ տարրայի մեջ լցնելուց հետո ավելացնում ենք մեկ գդալ մեր նախընտրած եթերային յուղը և ամբողջը խառնելով՝ ստանում ենք սև զանգված։

Իսկ բամբակյա սկավառակը մկրատով կտրում ենք մեջտեղից՝ ստանալով երկու, հավասար լուսնաձև կտորներ, որոնք հարմար կլինեն տեղադրել աչքերի ստորին հատվածում՝ պարկիկների վրա։

Այդ կտորները թաթախում ենք ստացված սև զանգվեծի մեջ՝ այնպես, որ ամբողջովին պատվեն մեր պատրաստած ածուխով և յուղով զանգվածով։ Երբ արդեն համոզված կլինեք, որ լավ թաթախել եք, դրեք աչքերի տակ՝ կարմրած պարկիների վրա և  թողեք 15 րոպե։ (Այդ ընթացքում կարող եք պառկել և երաժշտություն վայելել…)))

15 րոպե անց հանեք բամբակյա կտորները, սրբիչի կամ անձեռոցիկի թույլ հպումներով մաքրեք մաշկի վրա մնացած ածուխի հետքերը և շտապեք նայել հայելու մեջ, որպեսզի տեսնեք հիանալի արդյունքը։ Այս դիմակից անմիջապես հետո կարող եք դիմահարդարվել՝ օգտագործելով ցանկացած կոսմետիկ միջոց․․․

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am

Կիսվել նյութով