Մամուլ

Նպատակն է հոգեբանական ճնշումների միջոցով ստիպել Փաշինյանին հրաժարվել մար­տի 1-ի գործով ռեալ բացահայտումնե­րից. «Ժողովուրդ»

Նախկին իշխանությունները հիմա փորձ են անում հասարակության մոտ կարծիք ձևավորել, թե իբր մարտի 1-ի գործի վերաբացումե անձնական վրեժխնդրության փորձեր են, քանի որ Փաշինյանն ինքը այդ գործի շրջանակ­ներում ժամանակին քաղբանտարկյալ է եղել ու հիմա ունենալով իշխանու­թյուն՝ իրեն «նստեցնողներին» բանտ է տանում:

Բացի այդ, փորձ Է արվում տպավորություն ստեղծելու, թե Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ի գործի շրջա­նակներում քայլերն անում է ոչ թե միայ­նակ, այլ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թելադրանքով: Եվ ընդհանրապես, փորձ Է արվում տեսա­կետ ձևավորել, թե իբր Նիկոլ Փաշին­յանը դուրս չի եկել Տեր-Պետրոսյանի ազդեցությունից: Այդօրինակ մանիպուլյացիաների նպատակը մեկն է. մի կողմից հոգեբանական ճնշումների միջոցով ստիպել Նիկոլ Փաշինյանին հրաժարվել մար­տի 1-ի գործով ռեալ բացահայտումնե­րի գնալուց, մյուս կողմից ստիպել Փաշ­ինյանին, որպեսզի Տեր-Պետրոսյանի դեմ անի այնպիսի քայլեր, որպեսզի հետագայում նրանց միջև բացառվի որևէ համագործակցություն: Պատահական չէ, որ ողջ հակաքարոզչությունը սկս­վեց հենց առաջին նախագահի հետ հանդիպումից հետո, քանի որ նրանց հնարավոր համագործակցությունը սար­սափեցնում է շատերին:

Ավելի մանրամասը՝  օրաթերթի այսօրվա համարում:

Կիսվել էջում