Շոու-բիզնես

Նունե Եսայան. «Եթե երիտասարդն ունակ է լսելու ավելի փորձառու մեկին և ընդունելու նրա խորհուրդները, հաղթանակի գրավական կա»

Նունե Եսայանը իր մասնակիցներին ընտրելիս առաջնորդվելու է ձայնային տվյալներով, հետո արդեն. «Կարևոր է նաև տեսքը, այնուհետև՝ ճաշակը, աշխատասիրությունը և սովորելու ունակությունը: Եթե երիտասարդն ունակ է լսելու ավելի փորձառու մեկին և ընդունելու նրա խոսքն ու խորհուրդները, ուրեմն՝ հաղթանակի գրավական կա»:

Հարցին՝ որն է իր նախընտրելի երաժշտական ուղղվածությունը, երգչուհին այսպես պատասխանեց. «Բոլորովին նշանակություն չունի, թե տվյալ երգիչը կամ երգչուհին ինչ ուղղվածություն կունենան, քանի որ ես պատրաստ եմ նրանց ճիշտ ուղղորդել: Ես ամեն ինչ լսում եմ, ամեն ինչից տեղյակ եմ և քանի որ գտնվում եմ հին և նոր սերնդի խաչմերուկում, ապա կարծում եմ՝ կարող եմ տալ այն, ինչ պահանջվում է մասնակցին»:

Նյութի աղբյուրը` blognews.am

Կիսվել նյութով