Մամուլ

«Նույնիսկ աննշան թվացող հարցերով արեք դիտողություններ, բայց դա արեք առանց վիրավորելու ու հայհոյելու»․ Լուսինե Բադալյան

Լուսինե Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

«Դե քանի որ ցուցակը հրապարակվեց , քանի դեռ քարոզարշավը չի սկսվել, օգտվելով առիթից` գրեմ վերջին ռոմանտիկ ու զգացմունքային գրառումներից։ Այս ընտրությունն ինձ համար հեշտ չի եղել , որովհետև , անկեղծ կխոստովանեմ , ես ուղիղ 20 տարի եթերում լինելով, ամեն օր պայքարել եմ իմ տեղի , իմ ազատ խոսքի համար , ինձ ճնշել են , հենց խանգարել եմ, մեկուսացրել են , որովհետև ինձ ճանաչող բոլորը գիտեն, որ ես անկառավարելի եմ :

Եվ երբ 20 տարի անց վերջապես շնչելու օդ բացվեց , ես սկսեցի մոտենալ իմ երազած կետին հաղորդավարության մեջ և` ոչ միայն , ինձ էլ չէին խանգարում աշխատել և աճել , ինձ մնում էր ոտքս ոտքիս գցած վայելել , հիմա թողնում եմ այն , ինչ կերտել եմ 20 տարի ու կրկին մտնել հավերժական պայքարների մեջ։

Շատերն են ասում -բա քեզ պետք էր? Շատերը կասեն -դա իր տեղը չի , ավելի վատ բաներ են ասելու , գիտեմ … շատ լավ գիտեմ …բայց երբ կա մեծ նպատակ , ամեն ինչի էլ կարելի է դիմանալ: Իսկ նպատակը մեկն է – օգնել կերտել մեր երազած երկիրը` բարեկեցիկ, քաղաքակիրթ, զարգացած, առաջատար : Դրա համար պետք է չքնել գիշեր-ցերեկ ,աշխատել, կարդալ, սովորել, մտածել , պայքարել … ես դրան պատրաստ եմ , եթե , իհարկե, ձեր վստահությունն ու թանկագին ձայնն ունենամ:

Բայց ինձ այս պահից սկսած պետք է լինելու ձեր օգնությունը . մարդը սխալական է , ոչ ոք ապահովագրված չէ , եթե նկատեք ինչ-որ թերի բան ( չնայած ես ջանք չեմ խնայելու, որ արդարացնեմ սպասելիքները) , երբեք չզլանաք ասել , քննարկել , դիտողություններ անել ,նույնիսկ` խիստ, շատ խիստ, բայց դա արեք առանց վիրավորելու ու հայհոյելու , եթե կարելի է։

Միշտ կապի մեջ եղեք , նույնիսկ աննշան թվացող հարցերով արեք դիտողություններ ։ Ուղղակի ես կարծում եմ , որ այսքան տարվա ձեր համակրանքին, սիրուն ու գովեստի խոսքերին միայն շնորհակալություն հայտնելու փոխարեն` պետք է արդեն գործով ու նվիրմամբ պատասխանել։

Հ.գ. քիչ մը ղզիկություն անեմ։ Այ հիմա ռադիոյի եթերում եմ, որ պատկերացնում եմ վերջին եթերներն են , արցունքները կոկորդս սեղմում են , դուրս չեմ գալիս խցիկից , որ ոչ մեկին չտեսնեմ, լաց չլինեմ։ Բայց դե արդեն ժամանակն է ողջ պոտենցիալը երկրին ծառայեցնելու։ Եթե ինձ մենակ չթողնեք, կողքիս լինեք , հուսով եմ` դեռ կկարողանամ ձեզ կզարմացնել … Դե վերջ լաց ու կոծին։ Ի գործ !!!»։

Կիսվել նյութով